COVID-19-ը արագ կանխարգելելու նպատակով Առողջապահության նախարարությանը կհատկացվի 1 միլիոն 260 հազար դրամ

COVID-19-ը արագ կանխարգելելու նպատակով Առողջապահության նախարարությանը կհատկացվի 1 միլիոն 260 հազար դրամ

 Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի օրինակով սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նույնպես հնարավորինս նվազ սակագներ սահմանելու հնարավորություն ստեղծելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ որոշման հիմնավորման, ներկայումս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հանձնաժողով է ներկայացրել վարձակալության 6-րդ պայմանագրային տարվա համար բազիսային սակագների ճշգրտման հերթական հայտը, համաձայն որի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագինն առաջարկվել է 223.7 դրամ/խմ՝ գործող 180 դրամ/խմ-ի փոխարեն։

Հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ներկայումս ընթանում են քննարկումներ վարձակալության պայմանագրում և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը, որի շրջանակում հանձնաժողովն առաջարկել է վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների (2022-2031թթ.) համար կիրառել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն՝ միաժամանակ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար չկիրառելով սակագների բարձրացումը և անփոփոխ թողնելով գործող 180 դրամ/խմ մեծությունը։ 

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է երկարաձգել գործողության ժամկետը  մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 31-ը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ  դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու ՀՀ քաղաքացու անձնագիր: Արդ կարգավորումը գործում է 2012 թվականից առ այսօր և հաշվի առնելով սույն պետությունների ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ հնարավորություն չեն ունենա ՀՀ այցելելու՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար:

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված ներկայում առկա իրավիճակով պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում: COVID-19 արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,260,000 հազ դրամի սահմանված չափաքանակով:

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում:  Հիմնավորման համաձայն, Պետական գույքի կառավարման կոմիտե են դիմել տեղաբնակ քաղաքացիներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Ըստ այդմ՝ նվիրատվության է ներկայացվել 12 բնակելի տարածք՝ 10 ընտանիք:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում