Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետն ուղևորվել է Ֆրանսիա: Փարիզում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Կարծիքներ