Ավարտվել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը
Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում ավարտվեց ՀՀ երիտասարդական առաջնությունը:
Մրցաշարի վերջին օրը հաղթողի պատվին արժանացան Անահիտ Նավասարդյանը՝ խոցասուսեր ձևում, Գրիգոր Պապոյանը՝ ճկասուսեր և Արմեն Խալաթյանը՝ թրասուսեր մրցաձևում:
Առաջնության արդյունքներով կազմվեց հավաքական, որը կնախապաատրաստվի ապրիլին Եգիպտոսում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Կարծիքներ