Փորձագետները ձևավորել են ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը

Փորձագետները ձևավորել են ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետները սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն են անցկացրել՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ խորհրդակցության մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։

«Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց և ձևավորվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը:

Հարցերը, մասնավորապես, ուղղված էին Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող առաքումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող միջպետական փաստաթղթի նախագծի մշակման, բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների կիրառմամբ կատարված հանցագործությունների կանխարգելման գործում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության, դեստրուկտիվ խմբերում անչափահասների ներգրավվածության կանխարգելման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների փոխազդեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինտերնետային խարդախությունների ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման գործում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) միջև փոխգործակցության ներուժի ստեղծման մասին և այլ հարցեր»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բոլոր կետերով մշակվել են համապատասխան որոշման նախագծեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում