Ավելի քան 600 խոշոր բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետում

Ավելի քան 600 խոշոր բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետում

Ռազմավիրական ճանապարհի (Կովկասյան լեռնաշղթայով անցնող և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնող ճանապարհը ) մի հատվածում երթևեկության սահմանափակումների պատճառով Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում կուտակվել է մի քանի հարյուր բեռնատար, հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ճանապարհներին Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետով անցնելու սպասող բեռնատարների թիվը 615 է: Տոնական հանգստյան օրերին անցակետով պետական ​​սահմանը երկու ուղղություններով հատել է 24 680 փոխադրամիջոց և 65 840 մարդ», - ասել է Տոմաևը կառավարության աշխատակազմի խորհրդակցության ժամանակ։

Նա հավելել է, որ ներկայում Ռազմավիրական ճանապարհի տեղամասով երթևեկությունը փակ Է խոշոր բեռնատար ավտոմեքենաների համար:

Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ Վլադիկավկազից մինչև Լարս բնակավայր Ռազմավիրական ճանապարհով խոշոր բեռնատար ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումներ են մտցվել հունվարի 8-ից՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով, և գործելու են մինչև հետագա ծանուցումը:

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին Է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում