Ապրիլի 15-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

Ապրիլի 15-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան և Արագածի փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում