Շիրակի մարզում գրանցվել է Սիբիրյան խոցով վարակման յոթ դեպք

Շիրակի մարզում գրանցվել է Սիբիրյան խոցով վարակման յոթ դեպք

Հայաստանի Շիրակի մարզի Իսահակյան գյուղի յոթ բնակիչներ հոսպիտալացվել են սիբիրյան խոցով վարակվելու կասկածանքով: Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասել է գյուղապետ Արտավազդ Արսենյանը:

Գյուղապետի փոխանցմաբ, հիվանդներն այժմ գտնվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Խոցի առաջին ախտանիշները գյուղացիների մոտ ի հայտ են եկել հունիսի 30-ին:

«Այս պահին գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր եղջերավոր անասունի և 6 գլուխ մանր եղջերավոր անասունի մահ: Երեկ հինգ մարդ տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց, այսօր ևս երկուսը», - ասել է Արսենյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում