Աֆղանստանում արտասահմանյան սերիալների ցուցադրությունն արգելվել է
Աֆղանստանում «Թալիբանը» պաշտոնապես արգելել է ցանկացած արտասահմանյան սերիալի ցուցադրություն։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է հեռարձակողների համար նախատեսված հանդիպման մասնակիցը։
Նախկինում Աֆղանստանում հեռարձակվել են սերիալներ, մասնավորապես Հնդկաստանից և Թուրքիայից։ Այդ սերիալները և դրանցում հնչած երաժշտությունները մեծ լսարան ունեն երկրում։
«Թալիբանի» մշակութային հանձնաժողովի և արգելման հարցերով նախարարության աշխատակիցների հանդիպումն աֆղան հեռարձակողների հետ կայացել է հինգշաբթի։
Նշվում է, որ արգելքը խախտելու դեպքում որևէ արդարացում չի ընդունվի։
Հանդիպման մասնակիցը նշել է, որ սահմանափակումը նշանակում է հեռուստացույցների անջատում, քանի որ Աֆղանստանը զուրկ է կինոարտադրությունից։
Կարծիքներ