Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 569 մարդ. դա առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի սկզբից
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 569 մարդ, ինչն առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի սկզբից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 40 464 մարդ, հաղորդում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մահացությունը մնացել է 1,74% մակարդակի վրա:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 26 402-ով՝ հասնելով 2 322 056-ի:
Մեկ օրում դուրս գրված պացիենտների թիվն ավելացել է 24 763-ով: Ապաքինվածների թիվը կազմում է 1 803 467:
Կարծիքներ