Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում կառուցվում են ոռոգման համակարգեր
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում լուծվում է կարևոր խնդիր՝ կառուցվում են ոռոգման համակարգեր։
Սուբվենցիոն մի ծրագրով ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում Այգեպատ,Նորաշեն, Քաղցրաշեն, Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին, Մրգանուշ բնակավայրերում։
Այս ծրագրի արժեքը կազմում է շուրջ 259 միլիոն դրամ՝ Կառավարություն–համայնք 60%-40% հարաբերակցությամբ։ 2–րդ ծրագրով ոռոգման համակարգեր են կառուցվում Բարձրաշենում, Վարդաշենում, Բյուրավանում, Նշավանում, Բուրաստանում, Դալարում, Դեղձուտում և Լանջազատում։
Ծրագրի արժեքը շուրջ 355 միլոին դրամ է․ 60%–ը հատկացնում է Կառավարությունը, 40%–ը՝ համայնքը։ Կառուցվող երկաթբետոնյա կիսախողովակների արդյունքում համայնքում կքչանա ջրի կորուստը, կբարելավի ոռոգման ընթացքը։
Կարծիքներ