Գազայի հատվածում բախումների զոհ է դարձել 24 մարդ, այդ թվում՝ ինը երեխա

Գազայի հատվածում բախումների զոհ է դարձել 24 մարդ, այդ թվում՝ ինը երեխա

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել «Համաս» շարժման գրոհայիններին, այն բանից հետո, երբ Գազայի հատվածը ղեկավարող խմբավորումը ավելի քան 200 հրթիռ է արձակել Իսրայել: Այս մասին հայտնում է Euronews-ը։

Իրավիճակը լարվել էր Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի հարևանությամբ տեղի ունեցած անկարգություններից հետո: Երուսաղեմում և Արևմտյան ափին իսրայելցի զինվորականների ու պաղեստինցիների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 700 մարդ,  որոնցից մոտ 500-ը հոսպիտալացվել են:

Արաբա-իսրայելական հակամարտության հետևանքով մահացել է 24 մարդ, որոնցից ինը երեխաներ են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում