Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. մեկ զինծառայող վիրավորվել է
![Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. մեկ զինծառայող վիրավորվել է](https://freenews.am/uploads/images/image_750x_61dd894e94148.jpg)
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Կարծիքներ