Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է: Այս մասին հայտնել է նրա խոսնակ Մատեո Բրունին:

Ըստ Reuters-ի, հիվանդանոցում գտնվելու պատճառը պլանային հետազոտությունն է:

Գործակալության տվյալներով՝ 86 տարեկան Պապը մարտի 29-ին մասնակցել է ամենշաբաթյա ընդհանուր ունկնդրությանը և առողջ տեսք է ունեցել։ Ավելի վաղ՝ մարտի 18-ին հանդիպել էր Եվրոպայում գտնվող փախստականների հետ։

Եպիսկոպոսը Վատիկան ժամանած ուկրաինացիներին և այլ երկրների ներկայացուցիչներին ասել էր, որ չի հրաժարվում խաղաղության որոնումներից, խաղաղության հույսից և դրա համար աղոթքներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում