Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Գալստանյան
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել այս շարժմանը:
Այս մասին Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանը:
«Մեկընդմիշտ ասում եմ՝ սա ընդդիմադիրների, ընդդիմության, որևէ մեկի, ներառյալ՝ իմ, որևէ կուսակցական կառույցի պայքար չէ»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նախորդ շաբաթ աղմկահարույց հարցազրույց էր տվել՝ խոսելով շարժման անարդյունավետության մասին:
Աջապահյանը մասնավորապես ասել էր.
«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան:
Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:
Կարծիքներ