Մասկն առաջարկել է տարիքային սահմանափակում սահմանել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար
Իլոն Մասկն առաջարկել է տարիքային սահմանափակում սահմանել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար։
«Պետք է լինի առավելագույն տարիք նախագահի համար»,- գրել է նա X-ում:
81-ամյա Բայդենը ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն է։ Թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների շրջանում ակտիվանում են բանավեճերը, թե արդյոք նա պետք է վերընտրվի իր մեծ տարիքի պատճառով: Կուսակցության որոշ անդամներ հրապարակայնորեն կոչ են անում Բայդենին հրաժարվել նախընտրական արշավին հետագա մասնակցությունից։ Այնուամենայնիվ, Բայդենն ասել է, որ չի մտածել նախագահական ընտրություններից հրաժարվելու մասին իր տարիքի պատճառով:
Կարծիքներ