Չինաստանի հյուսիս-արևելքում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել
Չինաստանի հյուսիս-արևելքը կաթվածահար է եղել ձյան առատ տեղումների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ձյան ռեկորդային տեղումների հետևանքով խաթարվել է երթևեկությունը, գնացքների տեղաշարժը, կան խնդիրներ էլեկտրամատակարարման հետ կապված:
Սառը օդային հոսանքների հետևանքով Չինաստանի հյուսիս-արևելյան շրջանում ջերմաստիճանն անկում է ապրել մինչև 14 աստիճանով: Օդերևութաբանները ձնաբքի ամենավտանգավոր՝ չորրորդ աստիճանի նախազգուշացում են հայտարարել:
Կարծիքներ