Փոլադ Բյուլբյուլօղլուն Գալուզինի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Մարտի 31-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում կառուցողական եղանակով քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։
Շոշափվել են նաև տարածաշրջանային արդիական խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Կարծիքներ