Նոան հաղթանակի հասավ Փյունիկի նկատմամբ, Արարատ-Արմենիան` Ուրարտուի

Նոան հաղթանակի հասավ Փյունիկի նկատմամբ, Արարատ-Արմենիան` Ուրարտուի

VBET ՀՊԼ  7-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: Հանդիպման 15-րդ րոպեին Օտուբանջոն առաց մղեց հյուրերին: Մինչև ընդմիջման գնալը տանտերերը հավասարեցրեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Պոլյակովը: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ նիգերիացի հարձակվողը խփելով այս խաղում իր երկրորդ գոլը՝ հաղթնակա պարգևեց «Արարատ-Արմենիային»: Հաղորդում է armsport.am-ը։

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» միավորների քանակը հասցրեց 37-ի և հավասարվեց «Ալաշկերտին», ու լրացուցիչ ցուցանիշներով դուրս եկավ 2-րդ տեղ:  Խաշմանյանի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:

 

Առաջատար «Նոան» 9-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելիս հաղթանակի հասավ «Փյունիկի» նկատմամբ: Հյուրերը հաղթական գոլը խփեցին հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ: գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 41 միավորով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում