Բա օտարերկրյա ազդեցության գործակալներն էլ ո՞նց են լինում. պատգամավորները՝ ԵԽԽՎ-ում Հայկ Մամիջանյանի քայլի մասին

Բա օտարերկրյա ազդեցության գործակալներն էլ ո՞նց են լինում. պատգամավորները՝ ԵԽԽՎ-ում Հայկ Մամիջանյանի քայլի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Արփի Դավոյանն իրենց էջերում անդրադարձել են ԵԽԽՎ-ում հայ պատգամավոր Հայկ Մամիջանյանի քայլին:

Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին և Թուրքիային միացած  Մամիջանյանի մասին գրել է.

«Հայաստանի խորհրդարանում կա պատգամավոր, ով թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հետ միասին ԵԽԽՎ-ում ԴԵՄ է քվեարկել հայանպաստ բանաձեւին։

Եւ այդ պատգամավորը Սերժ Սարգսյանին (նույն ինքը Նարիմանով) պատկանող «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանն է։ Բա օտարերկրյա ազդեցության գործակալներն էլ ո՞նց են լինում»։

Արփի Դավոյանն էլ իր հերթին գրել է.

««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը։

Ինչ որակի մարդ պետք է լինես, որ ամբողջ օրը, թշնամու մասին կոկորդ պատռելով ու արտիստիզմ կիրառելով, հայհոյես Ադրբեջանին ու Թուրքիային, կորսված հայրենիք երգես,ժողովրդավարության մասին աղաղակես, բայց սեփական երկրի ժողովրդավարության բարձր մակարդակի մասին բանաձևին դեմ քվեարկես, էդ էլ հերիք չի` Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակության հետ համահունչ և ձեռք ձեռքի տված։

Երեսպաշտություն և փարիսեցիություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում