Խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների անվտանգությունը

Խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ապահովել են ճանապարհների վերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացումը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

 Նշվում է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղում արդեն վերականգնվել է սահմանազատման գծի երկայնքով ճանապարհի մոտ 10 կիլոմետրը:

«Այս պահին իրականացվում են ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ պայմաններում զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։ Հաշվի առնելով, որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ՝ ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման խնդրանքով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

Ռուսաստանի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են իրականացնում, այդ թվում ՝ ապահովում են քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական և կանխարգելիչ աշխատանքների իրականացման անվտանգությունը, ինչպես նաև ուղեկցում են ուխտավորներին Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում