Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, մահացել է 48-ամյա պացիենտ
Հունիսի 26-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է:
Կարծիքներ