Ռուսաստանում Covid-19-ով վարակման 18554 նոր դեպք է բացահայտվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը մեկ օրում աճել է 18 554-ով՝ հասնելով 7 140 070-ի, գրում է ТАСС-ը:
Ապաքինվածների թիվն աճել է 14 497-ով: Ընդամենը ապաքինվել է արդեն 6 389 657 մարդ: Ներկայում Ռուսաստանում շարունակում է բուժում ստանալ 557 664 քաղաքացի:
Կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը մեկ օրում աճել է 788-ով։ Վարակի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել է 192 749 պացիենտ:
Կարծիքներ