Որոշ ուժեր ցանկանում են ընդլայնել հակամարտությունը Մերձավոր Արևելքում, հրահրել հետագա էսկալացիա. Պուտին

Որոշ ուժեր ցանկանում են ընդլայնել հակամարտությունը Մերձավոր Արևելքում, հրահրել հետագա էսկալացիա. Պուտին

Որոշ ուժեր փորձում են այլ երկրներին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ:

Այս մասին  ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Մենք տեսնում ենք որոշ ուժերի կողմից հետագա էսկալացիա հրահրելու, որքան հնարավոր է շատ այլ երկրների և ժողովուրդների հակամարտության մեջ ներքաշելու փորձեր՝ դրանք օգտագործելով սեփական եսասիրական շահերի համար, քաոսի, փոխադարձ ատելության իրական ալիք բարձրացնելու համար ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև նրա սահմաններից դուրս»,- ասել է նա։

Պետության ղեկավարը նշել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը վերաբերում է նաեւ Ռուսաստանին։

Նրա խոսքով, երկիրը տագնապով ու ցավով է հետևում Սուրբ Երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք հատուկ նշանակություն ունեն քրիստոնյաների, մահմեդականների և հրեաների համար։

Նախագահն ընդգծել է, որ ներկայումս այս տարածաշրջանում հումանիտար աղետ է տեղի ունենում։ Նա նաև հայտարարել է կրոնական զգացմունքների վրա խաղալու փորձերի մասին՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Պուտինի խոսքով՝ նման գործողությունների նպատակը աշխարհում անկայունության ավելացումն է։

Նախագահը նաև կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն ու բռնությունը տարածաշրջանում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում