Իրանի ԱԳՆ նախարարի տարածաշրջանային այցը կմեկնարկի երկուշաբթի
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակներում կմեկնի Թուրքիա և կովկասյան 4 երկրներ:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հաղորդմամբ՝ Զարիֆի գլխավորած պատվիրակության՝ քաղաքական և երկկողմ հարաբերություններին առնչվող խորհրդակցություններին նվիրված շրջագայությունը կսկսի երկուշաբթի:
Թուրքիայից բացի իրանցի նախարարը կայցելի Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Զարիֆը հանդիպումներ կունենա իր պաշտոնակիցների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները, համատեղ նախագծերը և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը:
Կարծիքներ