Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար. Արմեն Մելիքբեկյան

Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար. Արմեն Մելիքբեկյան

Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար: Այս մասին Թբիլիսիի «Դինամո Արենայում» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Խաղից հետո բավականին երկար շփվեցինք թիմում ֆեդերացիայի ներկայացուցիչների, ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ: Երկար եւ լուրջ խոսակցություն ունեցանք եւ եկանք այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։ Համոզված եմ, որ որպես մի թիմ կարող ենք առաջ գնալ։ Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար: Երկար զրույցից հետո եկել ենք այն որոշմանը, որ կարող ենք որպես մեկ թիմ առաջ գնալ, անկախ այն նեգատիվից, որը կա հայկական ֆուտբոլում:

Պատրաստ ենք հաղթահարել այդ ամենը, այդ դժվարությունները, փորձել այդ խնդիրները մեր ներսում լուծել եւ հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում, փորձել ամեն ինչ անել, որ կազմ ու պատրաստ, որպես բավականին մարտունակ թիմ ներկայանալ սեպտեմբերին աշխարհի առաջնության ընտրական փուլին:

Սա համատեղ հայտարարություն է ֆեդերացիայի, մարզչական շտաբի եւ ֆուտբոլիստների կողմից: Սա երկար զրույցի արդյունք է»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը:

Հիշեցնենք՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղում Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջել էր մրցակցին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում