Ռուսաստանի, Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում բռնությունների աճը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
«Մենք սգում ենք զոհվածների համար եւ մեր կարեկցությունը հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։
Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները հակամարտող կողմերի զինված ուժերի միջեւ:
Մենք նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում պարտավորություն ստանձնել բարեխղճորեն եւ առանց նախապայմանների վերականգնել, ըստ էության, կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ