Լիբանանի հարավում սպանվել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատարը

Լիբանանի հարավում սպանվել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատարը

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման դաշտային հրամանատարին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Բազուրիայի շրջանում ոչնչացրել են ահաբեկիչ Ալի Նազիհ Աբեդ Ալիին՝ «Ջոն» մականունով»,- հայտնել են ՑԱՀԱԼ-ից:

Սպանվածը ներգրավված է եղել շարժման հարավային ճակատի գործունեության մեջ, ծրագրել և իրականացրել է ահաբեկչական գործողություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում