Բաց պահել ԲՀԿ գրասենյակները, լինել ժողովրդի կողքին. Ծառուկյանը հանդիպել է համակիրների հետ
Կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չի լինի: Անկախ այդ հանգամանքից սակայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է անել հնարավոր ամեն բան երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար: Խորհրդարանում չլինել, չի նշանակում չզբաղվել քաղաքականությամբ:
Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ:
«Լիարժեք գրասենյակները բաց է լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, ժողովրդի կողքին: Կարևորը մանդատները չէր»,-ասել է Ծառուկյանը:
Կարծիքներ