Համեմատվել են ԱԺ անցած 3 ուժերի ձայները բոլոր հոսանքազրկված ընտրատեղամասերում․ Իոանիսյան

Համեմատվել են ԱԺ անցած 3 ուժերի ձայները բոլոր հոսանքազրկված ընտրատեղամասերում․ Իոանիսյան

Մենք համեմատել ենք ԱԺ անցած 3 ուժերի ձայները բոլոր հոսանքազրկված ընտրատեղամասերում և այդ տեղամասերը ներառող տարածքներում: Ուժերից և որևէ մեկը հոսանքազրկված տեղամասերում չի ստացել իր՝ այդ տարածաշրջանում հավաքած ձայներից էապես ավել կամ պակաս քվե: Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը։

«Հոսանքազրկումներն եղել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք տեղամասերում: Շուրջ 15 րոպեով հոսանքազրկվել էին հանրապետության տեղամասերի մոտ 1/4-րդ մասը:

«Քաղաքացիական պայմանագիրը» հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 62,7 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 62,6 %: «Հայաստան» դաշինքը հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 14,8 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 16,2 %: «Պատիվ ունեմ» դաշինքը հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 4,8 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 4,3 %: Թվերի փոքր տատանումը ամբողջությամբ նորմալ է, քանի որ տարբեր տեղեր մարդիկ կարող են մի փոքր տարբեր կերպ քվեարկել:

Այլ կերպ ասած, վիճակագրությունը վկայում է, որ հոսանքազրկված տեղամասերում որևէ էական կեղծիք չի եղել: Թվերի վերանիշյալ տարբերությունները համապետական արդյունքների մեջ մոտ 0,2 տոկոսի ներդրում ունեն: Այսինքն, եթե պայմանականորեն հոսանքազրկված տեղամասերի արդյունքները փոխարինվեն այդ մարզերի միջին արդյունքներով, ապա ԱԺ անցած 3 քաղաքական ուժերի համապետական արդյունքները կտատանվեն առավելագույնը 0,2 տոկոսով»,- մանրամասնել է Իոանիսյանը:

Նա նաեւ հիշեցրել է, որ ՀԷՑ-ի փոխտնօրենը՝ Դավիթ Ղազինյանը, «Հայաստան» դաշինքով թեկնածու Արթուր Ղազինյանի եղբայրն է և հրապարակայնորեն ակտիվ զբաղված է այդ դաշինքի քարոզչությամբ: Ավելին, «Անկախ դիտորդը» բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ ՀԵՑ-ում աշխատողներին ստիպում են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին ու քվեարկել այդ դաշինքի օգտին:

Դրա ֆոնին «Անկախ դիտորդի» համար կանխատեսել էր, որ ընտրությունների գիշերը կլինեն հոսանքազրկումներ և մենք այդ մասին հարցը ներառել էինք մեր դիտորդների դիտարկման քարտերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում