Ամստերդամը տեղադրել է աշխարհում առաջին 3D տպագիր կամուրջը

Ամստերդամը տեղադրել է աշխարհում առաջին 3D տպագիր կամուրջը

Աշխարհի առաջին 3D տպագիր հետիոտնային կամուրջը կանգնեցվել է Ամստերդամի Կարմիր լապտերների թաղամասում: Տպագիր պողպատե կամուրջը կծառայի որպես «կենդանի լաբորատորիա» `նման շինարարական տեխնոլոգիաների հուսալիությունը գնահատելու համար։

12 մետրանոց կառույցը ստեղծվել է հոլանդական MX3D ընկերության կողմից, իսկ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտողները օգնում են ստուգել դրա ուժը: Նրանք կամուրջը հագեցրել են սենսորներով, որոնք արձանագրում են հետիոտների երթևեկության փոփոխությունները: Հավաքած տվյալները կօգնեն փորձագետներին ստուգել, ​թե օրական քանի մարդ է անցնում կամրջով, որպեսզի իմանան՝  երբ են անհրաժեշտ վերանորոգումները:

Կամրջի շինարարությունը սկսվել է 2017թ․-ի մարտին և տևել է մոտ վեց ամիս: 2018թ․-ի հոկտեմբերին կառույցը ներկայացվեց Նիդեռլանդների դիզայնի շաբաթում, սակայն հետիոտների համար դրա բացումը հետաձգվեց համաճարակի պատճառով: Նոր կամուրջը կապելու է ջրանցքի ափերը ընդամենը երկու տարի: Այն տեղադրվել է մինչև հնի վերականգնումը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում