Քննարկվել է Սյունիքում նախատեսվող ներդրումային ծրագիրը

Քննարկվել է Սյունիքում նախատեսվող ներդրումային ծրագիրը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 2-ին Սիսիանում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին և ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին․ հանդիպմանը մասնակցում էր նաև Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Հյուրերը ներկայացրել են առաջիկայում Սյունիքի մարզում գրասենյակի կողմից նախատեսվող ներդրումային ծրագիրը և մարզային, համայնքային իշխանությունների հետ քննարկել դրա բաղադրիչներն ու ուղղությունները, լսել առաջարկներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում