Կիևն ակնհայտորեն թեժացնում է իրավիճակը՝ խոսելով ռուսական ագրեսիայի մասին. Վոլֆովիչ

Կիևն ակնհայտորեն թեժացնում է իրավիճակը՝ խոսելով ռուսական ագրեսիայի մասին. Վոլֆովիչ

Ուկրաինայի իշխանություններն ակնհայտորեն թեժացնում են իրավիճակը, երբ հայտարարում են Ռուսաստանի մոտալուտ ագրեսիայի մասին, այդ թվում՝ Բելառուսի տարածքից։ Այս մասին ONT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:

«Տեսեք թե հիմա ինչ է կատարվում Ուկրաինայում, հստակ հրահրում են, թեժացնում են իրավիճակը, անընդհատ խոսում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի մասին՝ արդեն Բելառուսի տարածքից, իբր Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, որն իմ կարծիքով քիչ հավանական է»,- ասել է Վոլֆովիչը։ Նրա խոսքով՝ տարբեր ֆեյքեր են օգտագործվում «իրավիճակը լարելու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում