Ոստիկանները ձերբակալել են վարձով բնակարան տրամադրելու պատրվակով ՌԴ քաղաքացու 660,000 դրամին տիրացած երիտասարդին
Ոստիկանությունում նոյեմբերի 6-ին հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել է, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 հազար դրամ է փոխանցել list.am կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել Է բաժին: Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ