Փաշինյանը Կապանում զրույցներ է ունեցել բնակիչների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզկենտրոն Կապանում կատարել է չնախատեսված կանգառներ և զրուցել է բնակիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: «Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների (չնախատեսված կանգառ)» մակագրությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները ողջունում վարչապետին և իրենց աջակցությունը հայտնում նրան:
ԱԺ նախագահի տեղակալն ակնարկել է ապրիլի 21-ի առավոտյան Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քաղաքացիների մի խմբի պահվածքը. նրանք թույլ չէին տվել վարչապետի տեղաշարժը՝ վանկարկումներով ու հայհոյախառն արտահայտություններով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից գտնվում է Սյունիքի մարզում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Կարծիքներ