Ամփոփել են աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները
Կայացել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳ նախարարության նախագահությամբ։
ՆԳՆ տեղեկացմամբ, քննարկվել են մարզերում գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները, ամփոփվել են Տավուշի և Լոռու մարզպետների կողմից հանձնաժողովին ներկայացված տվյալները։
Հանձնաժողովը հաստատել է ներկայացված ամփոփ տվյալները և որոշում կայացրել դրանք ներկայացնելու Էկոնոմիկայի նախարարություն՝ դիմումների ընդունման հետագա գործընթացը ապահովելու նպատակով։
Կարծիքներ