Լիտվան դեմ է Ռուսաստանի նախագահի հետ ԵՄ-ի ուղիղ երկխոսությանը
Լիտվան դեմ է եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԵՄ-ի ուղիղ երկխոսությանը, քանի դեռ Մոսկվան «չի փոխում իր վարքը», հայտնում է Reuters-ը:
ԵՄ առաջնորդների գագաթաժողովին ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան թերահավատորեն է վերաբերում Պուտինի հետ ԵՄ գագաթաժողով անցկացնելու Փարիզի եւ Բեռլինի առաջարկին` այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկկողմ հանդիպում է ունեցել ռուս գործընկերոջ հետ:
Նրա խոսքով՝ այս գաղափարը նման է «մեղրի տակառն անվտանգ պահելու համար արջին ներգրավելու փորձի»: «Մենք պետք է չափազանց զգույշ լինենք, դա նման չէ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին: Մենք պետք է գործ ունենանք Ռուսաստանի հետ, բայց շատ զգույշ վերաբերվենք Պուտինի ռեժիմի իրական մտադրություններին»,- լրագրողներին ասել է Նաուսեդան: «Առայժմ մենք իրական փոփոխություններ չենք տեսնում Ռուսաստանի վարքագծի մոդելում»:
«Առանց Ռուսաստանի վարքի դրական փոփոխությունների, դա շատ վատ ազդանշան կլինի մեր գործընկերների համար»,- ասել է նա:
Կարծիքներ