ԱՀԿ-ն առաջին անգամ թույլատրել է պատվաստել երեխաներին և դեռահասներին կորոնավիրուսի դեմ

ԱՀԿ-ն առաջին անգամ թույլատրել է պատվաստել երեխաներին և դեռահասներին կորոնավիրուսի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջին անգամ ընդունել է, որ երեխաներն ու դեռահասները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նորացված ուղեցույցները տեղադրված են կազմակերպության կայքում:

Տեքստում նշվում է, որ երեխաներն ու դեռահասներն ավելի հեշտ են հաղթահարում COVID-19-ը, քան մեծահասակները:

«Հետևաբար, եթե նրանք  չեն մտնում  COVID-19-ով ծանր վարակվելու  ռիսկային խմբերում, նրանց հարկավոր է ավելի արագ պատվաստել , քան տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին և առողջապահական ոլորտի աշխատողներին», -նշում է ԱՀԿ-ն:

 

Մայիսի սկզբին ԱՀԿ-ն խոսել էր երեխաների առողջության վրա կորոնավիրուսային համաճարակի հետևանքների մասին:Ըստ այդմ, երկարաժամկետ կարանտինի սահմանափակումները նպաստում են երեխաների գիրության աճին, հայտնել էր Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը: ԱՀԿ մասնագետներին հաջողվել է պարզել, որ 6-9 տարեկան երեխաների գրեթե մեկ երրորդը ավելորդ քաշ ունի, որոնք ի հայտ են եկել դպրոցների փակման և  տեղաշարժի սահմանափակումների պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում