Խաղաղության պայմանագրի՝ այս պահին առկա տեքստը բավական հասունացած է, պատրաստ ենք 1 ամսում ստորագրել. Փաշինյան
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին ու Ալմաթիի հռչակագրին»,- ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին՝ ապա ըստ վարչապետի, այդ հարցը բանակցությունների սեղան բերելու փորձը կտորպեդահարի խաղաղության գործընթացը։
«Չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին ու նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում։
Մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, ու մենք ասել ենք, որ Սահամանադրական փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, որովհետև դա բացառապես մեր ներքին օրակարգն է»,- ասաց Փաշինյանը։
Կարծիքներ