Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201 նոր դեպք. մահացել է 14 մարդ
Հայաստանում հունվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 201 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161054 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 602986, վերջին մեկ օրում` 1218 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10070 պացիենտ։
Վերջին տվյալներով ապաքինվել է 147388 անձ` վերջին մեկ օրում 812 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 695 է:
Կարծիքներ