Գերմանիայում հեղեղման պատճառով 30 մարդ Է անհայտ կորել
Ադենաուում (Ռայնլանդ -Պֆալլցի Դաշնային Երկրամաս) առնվազն 30 մարդ անհայտ կորած Է համարվում հեղեղման եւ երկարատեւ անձրեւի պատճառով վեց շենքերի փլվելու հետեւանքով: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել Է SWR հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 25 այլ շենքեր նույնպես գտնվում են փլուզման սպառնալիքի տակ: Ոստիկանության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ անհայտ կորածների ստույգ քանակն առայժմ պարզ չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ