Հայտնի են մրցույթի արդյունքները. գիտաշխատողները կստանան հավելավճար

Հայտնի են մրցույթի արդյունքները. գիտաշխատողները կստանան հավելավճար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ցուցակում ընդգրկված են 154 գիտական թեմաների ղեկավարներ:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցույթն իրականացվել է բոլոր տարիքային խմբերի համար: Մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ սահմանվել են 3 տարբեր անցողիկ շեմեր. առաջին շեմը հաղթահարած մինչև 35 տարեկան գիտաշխատողները կստանան ամսական 75 000 ՀՀ դրամ, երկրորդ շեմը նախատեսված է մինչև 45 տարեկանների համար (100 000 ՀՀ դրամ), երրորդ շեմի համար տարիքային սահմանափակում չկա. հավելավճարի չափը կազմում է ամսական 135 000 ՀՀ դրամ:

Հավելավճարները կտրամադրվեն 2021 թ. հունիսից` մեկ տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում