Forbes-ը կազմել է 50-ից բարձր տարիքի ամենահաջողակ կանանց ցուցակը
Forbes-ը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևային, բժիշկ և BioNTech-ի համահիմնադիր Օզլեմ Տուրեջիին, AstraZeneca-ի պատվաստանյութի ստեղծման մեջ ներգրավված պատվաստանյութերի մասնագետ Սառա Գիլբերտին ներառել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 50-ից բարձր տարիքի ամենահաջողակ կանանց ցուցակում:
Բացի այդ, Forbes-ի ամենահաջողակ կանանց ցուցակում է հայտնվել Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր և բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Սվետլանա Ալեքսիևիչը: Վարկանիշում տեղ են գտել նաև Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդը, Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Նգոզի Օկոնջո-Իվեալան և Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուխու Հասանը:
Forbes-ը ցուցակում նշել է ՏՏ ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների, ստեղծագործական մասնագիտությունների, տնտեսագետների, գիտնականների, տարբեր ընկերությունների հիմնադիրների և համահիմնադիրների և աշխարհի տարբեր երկրներից 52-87 տարեկան բազմաթիվ այլ ներկայացուցիչների:
Կարծիքներ