ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գավառում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գավառում

Իրացնելով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Գավառի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Արտակ Դ.-ին, որը հունվարի 27-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում