Նեթանյահուն սպառնացել է վերսկսել մարտերը, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր չազատի պատանդներին
![Նեթանյահուն սպառնացել է վերսկսել մարտերը, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր չազատի պատանդներին](https://freenews.am/uploads/images/image_750x_67abaade743d9.jpg)
Իսրայելը Գազայում կվերսկսի «ինտենսիվ մարտերը», եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր չազատի պատանդներին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր չվերադարձնի մեր պատանդներին, զինադադարը կավարտվի, և Իսրայելի պաշտպանության բանակը կվերսկսի ինտենսիվ մարտերը, մինչև ՀԱՄԱՍ-ը վերջնականապես ջախջախվի»,- անվտանգության հարցերի վերաբերյալ շուրջ չորս ժամ տևած կառավարության նիստից հետո տեսաուղերձում ասել է Նեթանյահուն:
Կարծիքներ