Իրաքի COVID-հիվանդանոցում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 124-ի․ երկրում սուգ է հայտարարվել
Իրաքի առողջապահության նախարարության ավելի քան տասը աշխատակիցներ դատարանի որոշմամբ կձերբակալվեն հիվանդանոցում բռնկված հրդեհի ժամանակ կորոնավիրուսով հիվանդների մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրաքյան լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ Նասիրիա քաղաքի հիվանդանոցում հրդեհը սկսվել է հուլիսի 13-ի գիշերը։ Հրդեհի պատճառը թթվածնի բալոնի հետ անզգույշ վարվելն է եղել, ինչը հանգեցրել է պայթյունի։
Այս պահին հաղորդվում է 124 զոհի մասին, սակայն արտակարգ ծառայությունների աշխատակիցների խոսքով, որոնք մինչ այժմ աշխատում են դեպքի վայրում, հիվանդանոցի շենքում, որը գրեթե ամբողջությամբ այրվել է, դեռևս կարող են գտնվել զոհվածների մարմիններ:
Վերաքննիչ դատարանն արդեն մարզային առողջապահության նախարարության 13 աշխատակիցների ձերբակալման օրդեր է տվել։ Տեղի ունեցածի կապակցությամբ երկրում սուգ է հայտարարվել։ Ողբերգության պատճառներն ու հանգամանքները կհաստատի հատուկ ստեղծված հանձնաժողովը։
Կարծիքներ