Հաիթիի նախագահի սպանության մեջ կասկածվողներից մեկը ամերիկյան գերատեսչության տեղեկատու է եղել
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվողներից մեկը ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության (DEA) գաղտնի տեղեկատուն էր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Հաիթիում DEA-ի աշխատակիցը նրան հորդորել է հանձնվել տեղական իշխանություններին և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ միասին Հաիթիի կառավարությանը տրամադրել է տեղեկատվություն, որը նպաստել է կասկածյալի հանձնմանը և ձերբակալմանը», -ասել է գործակալության զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ կասկածյալը կապ է հաստատել վարչության իր աշխատակիցների հետ Մոիզի սպանությունից հետո:
«DEA- ն տեղյակ է այն մասին, որ հարձակման ընթացքում Նախագահ Մոիզիին սպանողները բղավել են «DEA»: Այս մարդիկ DEA- ի անունից չեն գործել»-նշել է աղբյուրը:
CNN-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ձերբակալվածների մեջ կան նաև ԱԴԾ-ի տեղեկատուներ:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց:
Հաիթիում հայտարարվել է ռազմական դրություն և 15-օրյա ազգային սուգ:
Կարծիքներ