Աֆղանստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել

Աֆղանստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել

Աֆղանստանի հյուսիսային Պարվան նահանգի վարչական կենտրոն Չարիքար քաղաքում մի շարք հզոր պայթյուններ են տեղի ունեցել: ТАСС-ի հաղորդմամբ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է «Աֆղանստան միջազգային» տեղական հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ կեսօրին մոտ Քաբուլից մոտ 70 կմ հեռավորության վրա, պայթյուններ են որոտացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել:

«Հանցագործներին գերեվարելու մեր կողմից կազմակերպված հատուկ գործողության արդյունքում երկու կասկածյալ ձերբակալվեց», - ասել է Քարիմին ՝ հավելելով, որ թալիբների շրջանում մոտ հինգ մարդ վիրավորվել է:


Բացի այդ, ինչպես հաղորդել է քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Աֆղանստանի մայրաքաղաքի հարավում թալիբներին պատկանող մեքենայի հերթական պայթյունն է տեղի ունեցել: Թալիբանի հատուկ ծառայությունները ձերբակալել են պայթյունը կազմակերպելու երկու կասկածյալի:

Վերջին շաբաթների ընթացքում մի քանի նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել հյուսիսարևելյան Նանգարհար նահանգում: ԻՊ զինյալների կազմակերպած պայթյունների և զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում ՝ թալիբների անդամներ և խաղաղ բնակիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում