Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը չի կայանա նախքան Ռուսաստանում նախագահական ընտրությունները, սակայն ամենաբարձր մակարդակով շփումների նախապատրաստման աշխատանքներն ընթանում են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընտրություններից առաջ՝ ոչ», - լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «մինչև ընտրությունները նախագահը բավականին հագեցած և լարված գրաֆիկ ունի, դե պարոն Էրդողանի գրաֆիկը նույնպես շատ լարված է»։
«Բայց բարձր մակարդակով շփումների նախապատրաստման աշխատանքները տարվում են, մենք քանիցս հայտարարել ենք այդ մասին», - հավելել է նա։
Պեսկովը պարզաբանել է, որ «այդ շփումները տեղի կունենան այն պահին, երբ դա լավագույնս կհամապատասխանի երկու նախագահների գրաֆիկներին»։
Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-17-ը։
Կարծիքներ