Չգծանշված ճանապարհը նույնն է, ոնց որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը մեզ պետք չի. Փաշինյան
«Մեր քաղաքականությունը հետևյալն է, և դա ճիշտ քաղաքականություն է, մենք ըստ էության ճանապարհի հիմնանորոգումը ձգում ենք մինչև այն հնարավոր կետը, որ ճանապարհը շատ թե քիչ կարող է ծառայել»:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Բայց նաև շատ կարևոր է, որ երբ որ այդ գիծն անցավ՝ հիմնանորոգման ժամանակն է եկել, մենք միջանկյալ ինչ-որ ձևերով այդ ճանապարհեներին նոռմալ անցանելիությունն ապահովենք»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ճանապարհների մասով նաև շատ կարևոր է, որ գյուղական ճանապարհներ նախագծելիս գծանշումները պարտադիր ներառվեն:
«Այդ գծանշումը ցանկացած գյուղում շատ էական մթնոլորտ է փոխում, որովհետև դա վերաբերմունք է մարդկանց նկատմամաբ: Ես ակնկալում եմ, որ մենք չունենանք առանց գծանշման ճանապարհ՝ առավել ևս նորոգված, միջին նորոգված, կամ հիմնանորոգված: Նայում ես՝ նոռմալ ուղիղ ասվատլա, բայց տպավորություն չկա, որ նոր ճանապարհ է, այսինքն մենք արտաքին տեսքի վրա պետք է ուշադրությւոն դարձնենք: Ես խնդրում եմ բացառել նման բանը, որ նախագծի մեջ գծանշում չենք նախատեսել, այն ինչ առանց դրա է ճանապարհ չի, եկեք ուրիշ բան դնենք անունը՝ կածան. դա նույն է, որ օդանավ պատվիրենք, ասեն՝ պոչը պետք չի մեզ, առանց պոչի թող թռնի, չի լինում տենց»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ