Գյուղի ասֆալտապատ փողոցները երկարում են. «Հայաստանի Հանրապետություն»

Գյուղի ասֆալտապատ փողոցները երկարում են. «Հայաստանի Հանրապետություն»

«Ընդամենը ամիսներ առաջ, երբ Արայիկ Հարությունյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել էր Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի ներկայացուցիչների հետ, իրատեսական մյուս ծրագրերի շարքում, միանգամայն իրագործելի էր համարել գյուղի փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը, խոստացել նախագահ ընտրվելու դեպքում, հնարավորության սահմաններում աջակցել:

Այսօր նորագյուղցիների վաղեմի ցանկությունն իրականություն է դառնում: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ համայնքում լայն թափով առաջ են տարվում կենտրոնական փողոցների բարեկարգման աշխատանքները, որ վստահվել են «Վերածնունդ» ընկերության ճանապարհաշինարարներին: Ըստ համայնքապետի, գյուղի որոշ փողոցներ էլ կսալապատվեն: Գործընթացը նույնպես սկսված է ու մինչեւ տարեվերջ աշխատանքներն ավարտին կհասցվեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում